76 տարեկանում մահացել է «Բագսի Մելոուն», «Կեսգիշերային ճեպընթաց», «Էվիտա» եւ այլ հանրահայտ ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ Ալան Փարքերը։

Փարքերի ամենահայտնի ֆիլմերից են նաեւ «Պատը», « Միսիսիպին կրակի մեջ»-ը, «Թռչնակը», «Անգելի սիրտը» և այլն։

Աշխարհահռչակ ռեժիսորը ծնվել է 1944թ.-ին՝ Լոնդոնում:

Փարքերը բրիտանական ռեժիսորական գիլդիայի նախագահն էր, կինոյի գործերով բրիտանական կոմիտեի հիմնադիրը: 2002 թվականին արժանացել է Ասպետի կոչման, պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով:

Կաննի կինոփառատոնի Գրան պրիի դափնեկիր է, երկու անգամ առաջադրվել է «Օսկար»-ի: