Կոտայքի մարզում հուլիսի 29-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել:

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Արման Գ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Ակունք գյուղում՝ «Ակունքի դրախտ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել է Կոտայքի մարզի բնակիչ 65-ամյա Գերասիմ Թ.-ի վարած ГАЗ 53 մակնիշի ավտոմեքենային:

Կայքի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Opel-ի վարորդ Արման Գ.-ն և ուղևորը՝ Կոտայքի մարզի բնակիչ 8-ամյա Էրիկ Մ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

ГАЗ 53-ը հաշվառված է Ակունքի համայնքապետարանի հաշվեկշռում: Վթարի հետևանքով ճանապարհը որոշ ժամանակ դարձել էր անանցանելի: