Հուլիսի 30-ին Մինսկ-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի եւ ՊԵԿ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության գծային բաժին որպես հետախուզվող բերման ենթարկված 27-ամյա տղամարդու ուղեբեռի զննությամբ հայտնաբերեցին տարբեր քաշի դեղնականաչավուն 2 զանգված։

Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրանյութ է, ձեռք է բերել ԱՄՆ-ից՝ իր օգտագործման համար։

Նշանակվել են փորձաքննություններ։

Նախապատրաստվում են նյութեր։