Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու է ընտրվել Երվանդ Խունդկարյանը 145 ձայնով։Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր տեղի է ունեցել ՀՀ դատավորների հերթական ընդհանուր ժողովը:

Դատավորները պետք է Սահմանադրական դատարանի դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուների ընտրություն կատարեն: ՍԴ դատավորի թափուր տեղի համար իրենց թեկնածությունն են առաջադրել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը և Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանը։

Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվելու համար առաջադրվել են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ:

Դատավորների ընդհանուր ժողովն անցկացվել է դռնփակ ռեժիմով։