Գերմանիայի բնակիչները այս տարվա առաջին կեսին գնել են 83,5 տոննա ոսկի մետաղադրամներով եւ ձուլակտորներով, հաղորդում է Frankfurter Allgemeine Zeitung-ը՝ հղում անելով Ոսկու համաշխարհային խորհրդին:

Կորոնավիրուսի ֆոնին շուկաներում շարունակվող անորոշության ժամանակ ոսկու մեջ ներդրումներն ամենաանվտանգն են համարվում: Հուլիսի 28-ին ոսկու մաքուր տրոյական ունցիան (31,1 գ) ցույց է տվել ամենաբարձր արդյունքը 2011 թվականից ի վեր՝ կանգնելով 1981, 27 դոլար ցուցանիշի վրա: Այդպիսով, տարեսկզբից ոսկու գինն ավելացել է գրեթե 30 տոկոսով: