Վրաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք:

StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 1 160:

Դրա հետ մեկտեղ, վերջին 24 ժամում կլինիկաներից դուրս է գրվել 6 պացիենտ, իսկ համավարակի սկզբից Վրաստանում COVID-19-ից բուժվել է 935 մարդ: Մահացել է 17-ը:

Կարանտինի մեջ է 6 489 մարդ, ստացիոնարներում բժիշկներին հսկողության տակ՝ 337:

Վրաստանի 41 քաղաքացի բուժման է բերվել այլ երկրներից:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին: