Մերձմոսկովյան Լյուբերցի քաղաքում քիչ առաջ ավարտվեց դատական նիստը, որտեղ քննվում էր 12 հայ երիտասարդների կալանավորման հարցը։ Նրանց մեղադրանք էր առաջադրվել ադրբեջանական սրճարանի վրա հարձակում գործելու մեջ, գրում է infoteka24 կայքը:

Դատական նիստի ընթացքում պաշտպանին հաջողվել է ապացուցել, որ կալանավորման միջնորդությունն անհիմն է, և հայ երիտասարդներն անկարգությունների հետ որևէ առնչություն չունեն։ Դատարանը մերժել է կալանավորելու միջնորդությունը՝ ազատ արձակելով հայ երիտասարդներին։