Հուլիսի 29-ին 5-րդ զորամիավորման N զորամասին հանդիսավոր պայմաններում հանձնվել է մարտական դրոշ։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

Զրամիավորման հրամանատարը նշել է, որ մեր պատմության բոլոր վճռական գոյամարտերում մարտական դրոշը հայի համար  յուրօրինակ ոգեշնչման աղբյուր է եղել: Մարտական դրոշը զինվորական պատվի, արիության և փառքի խորհրդանիշն է։