Երեւան-Միներալնիե Վոդի-Երեւան երթուղով ՀՀ քաղաքացիների համար նախապատրաստվող արտահանման չվերթի մասին տեղեկություններ ստանալուց հետո դեսպանատունը մշակել է ռուսաստանցիներին հայրենիք վերադարձնելու նպատակով аյդ թռիչքն օգտագործելու հնարավորությունը: Այս մասին հայտնել է Հայաստանում ՌԴ դեսպանությունը:

Անհրաժեշտ համաձայնեցումներ են ձեռք բերվել Ռուսաստանի տարածաշրջանային իշխանությունների, նախարարությունների եւ գերատեսչությունների, ինչպես նաեւ Ռուսաստանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի հետ: Արդյունքում մենք ուրախ ենք տեղեկացնել, որ հուլիսի 30-ին նշված չվերթով տուն են վերադարձել ևս 98 ռուսաստանցիներ։

Ընդհանուր առմամբ համալիր աշխատանքի շրջանակներում Հայաստանից դուրս է բերվել 3284 մարդ։

Ռուսաստանցիների՝ տուն վերադարձի կազմակերպման մասով աշխատանքը շարունակվում է։