Քանի որ արտերկրում այլևս հայ-ադրբեջանական ազգամիջյան ձեռնամարտերը կարծես դադարել են՝ կարելի է ռետրոսպիկտիվ անալիզ անել ու հստակ ֆիքսել մի քանի կարևոր փաստ.

1. Ադրբեջանցի երիտասարդությունն առաջին անգամ արտասահմանյան միանգամից մի քանի երկրներում ոտքի կանգնեց ու փորձեց ագենդա ստեղծել, ինչը, իհարկե չհաջողվեց նրանց։ Բայցև փաստը, որ նրանք արդեն ունեն նախատիպը քիչ թե շատ համախմբվելու, սպասելի էր։ Ինքս արտերկրում ուսումնառության տարիներին շատ եմ զարմացել՝ տեսնելով նրանց քանակն ու միևնույն ժամանակ մեռելյայն պասիվությունը, բայց այժմ կարծես թե գլխի են ընկել…

2. Ճիշտ է, մեր սփյուռքն այսօր առավել քան երբևե կուռ է ու պատրաստ, բայց միևնույն ժամանակ անհրաժեշտ է տիտանական աշխատանք տանել ու ներկայացնել սփյուքին ՀՀ-ի առաջնային նպատակները, առանց քաղաքական ճաշակ ի ցույց դնելու ու ենթատեքստի պետք է սփյուռքում ապրող մեր քույր-եղբայրների հետ համաձայնեցնել երկրի ներսում և դրսում արվելիք քայլերը և մշակել ներդաշնակման քաղաքականություն։

3. Պետք է դհարմա սարքել սադրանքներին չտրվելը։ Ադրբեջանական մանիպուլյացիային պատասխանելը ոչ մի պարագայում չի կարող տանել դեպի հաղթանակ՝ ոչ ռազմական և ոչ էլ ավելի կարևոր՝ դիվանագիտական հարթակում։ Օրինակ, ինքս լինելով հայ երիտասարդ՝ վստահ չեմ, որ կկարողանայի զսպել ինձ ու չպատասխանել ադրբեջանցիների պասկվիլներին, հարմար առիթի դեպքում նաև ֆիզիկական ուժ չկիրառել 15-ամյա հայ պատանի ցուցարարին հարվածած ոհմակի դեմ, բայց սա էր պատճառը, որ միջազգային հանրությունը ընտրեց շատ տարօրինակ մոդուս ու կոչ արեց «երկու կողմերին պահպանել զսպվածություն», ինչից մի փոքր հիասթափվեցինք բոլորս, քանզի միայն կույրը կարող էր չտեսնել իրական ագրեսորին, առաջինը հարձակվողին, սադրողին կամ այլ կերպ ասած՝ ադրբեջանցուն։

4. Արդի մարտահրավերները պահանջում են արդի լուծումներ, ուստի ամենքս պետք է մեր բաժին տեղեկատվական պատերազմում հաղթենք։ Թշնամու դրոշն այրելու տեսարաններով համացանցում կիսվելը ամենաարդյունավետ միջոցը չէ սոցհարթակում ադրբեջանցիների մեղավորությունն ի ցույց դնելու աշխարհին, այլ հակառակը, պետք է սեփական տեսակետը ներկայացնել մարդասիրության, որոշ դեպքերում նաև ալտրուիզմի հասնող կետից։ Գրագետ ու կշռադատված, փաստարկված խոսքը երբեք չի ունենալու իրեն արժանի մրցակիցը և այդ ֆոնին թշնամու տրաֆարետային բառերը որևէ կերպ չեն ընկալվելու 3-րդ երկրների կողմից։

Վաչե Մարտիրոսյանի գրառումը: