Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Համլետ Գրիգորյանի և Շենգավիթ վաչական շրջանի ղեկավարի օգնական Անդրանիկ Մինասյանի կողմից Շենգավիթի թաղապետարանում թաղապետարանի աշխատակից Գևորգ Պողոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։

Այդ մասին վերջինս հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Քննիչը փորձում էր ինձ համոզել, թե այ եթե աշխատանքից ազատման դիմում գրեիր ու նոր հաղորդում տայիր , դա նոր կդիտվեր պաշտոնի չարաշահում ։
Իսկ որ Շենագվիթի թաղապետարանի շենքում երեք բարձաստիճան ղեկավար անձ խուլիգանաբար քաշքշում, հարվածում և գցում են գետնին աշխատակցին, դա միջանձնային հարաբերություններ են։ Երևի ընկնելիս ձեռքի տեղը գլուխս պիտի վնասվեր, որ գործին ընթացք տար։Խելքի աշեցեք

Էս դիմումս էլ ձեզ նվեր»,-գրել է աշխատակիցը՝ կից ներկայացնելով դիմումի լուսանկարը։

Հիշեցնենք, որ թաղապետարանի 52-ամյա աշխատակցին ծեծի ենթարկելու փաստով ոստիկանությունում նյութեր էին նախապատրաստվում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ  ծեծի ընթացքում Գ. Պողոսյանը ընկել է գետնին և դա չի խանգարել ծեծողներին և շարունակել են հարվածել։ Պատճառը եղել է այն, որ Գ. Պողոսյանին, ով աշխատում է Շենգավիթի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում՝ որպես համակարգչային օպերատոր, թաղապետն ու տեղակալը ասել են, որ նա պետք է աշխատանքից ազատման դիմում գրի, սակայն Գ. Պողոսյանը մերժել է առաջարկը, ինչից հետո պաշտոնյաները գործի են դրել բռունցքները։