ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայկ Պետրոսյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով՝

Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 6-ը ներառյալ»,-ասված է որոշման մեջ: