Հայաստանում հուլիսի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 308 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 29-ին հաստատվել է կորոնավիրուսի 37937 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 160380, վերջին մեկ օրում` 1853 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 9165 պացիենտ, պակասել է 165-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 27824  անձ` վերջին մեկ օրում 467 անձ:

Ընդհանուր առմամբ, 723 պացիենտ մահացել է (ավելացել է 4-ով):

Արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 225 է: