Այսօր կայացավ Պետական միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի ավարտական նիստը, որի ընթացքում հաստատվեց ՀՀ Անկախության տոնի միջոցառումների հայեցակարգը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

«Հաշվի առնելով պետական միջոցառումների կազմակերպման ոլորտում ձեռք բերված փորձն ու սահմանված բարձր նշաձողը, առաջնորդվելու ենք հետաքրքիր ու նորարարական լուծումներով՝ միաժամանակ հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները», գրել է Է․Աղաջանյանը եւ լուսանկար հրապարակել «ՀՀ անկախության օր» ֆեյսբուքյան էջից: