Հուլիսի 27-ին, ժամը 13.28-ին, ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում ստացվեց, որ Արեւշատ գյուղի մի բնակիչ, վիճաբանության ժամանակ, հրացանը պահել է հարեւանների վրա, ապա օդ կրակել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հողամասը մշակելու եւ բերքը վնասելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 45-ամյա տղամարդը որսորդական հրացանից 2 անգամ կրակել է հարեւանների ուղղությամբ:

45-ամյա տղամարդը բերման է ենթարկվել Արտաշատի բաժին եւ ներկայացրել հանգուցյալ պապի որսորդական երկփողանի հրացանը՝ կրակված 2 փամփուշտով:

Հրացանն առգրավվել է:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր: