ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 251 դեպք: Այդ մասին հայտնում է Վայոց Ձորի մարզպետարանը:

Փաստացի բուժում է ստանում 129 քաղաքացի: Առողջացած անձանց թիվը՝ 114:

Մարտի 16-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 502  նմուշառում, վերահսկվել է՝ 1289 մեկուսացված անձ։ Ընդհանուր մահվան դեպքերի թիվը 8 է: