Իսպանացի գիտնականների խումբը կորոնավիրուսի նոր՝ ամենավաղ արտահայտվող նախանշաններից մեկն է հայտնաբերել:

Մասնագետները նշում են, որ կորոնավիրուս ունեցող պացիենտներից 29 տոկոսի մոտ բերանի խոռոչի լորձաթաղանթին, ուժեղ ցան է եղել:

Մասնագետներն ուսումնասիրել են 40-69 տարեկան մի խումբ պացիենտների, ովքեր կորոնավիրուս ունեին: Պարզվել է, որ նրանցից ոմանց մոտ COVID-19-ի հիմնական նշանների ի հայտ գալուց առաջ նման ցան է առաջացել:

Գիտնականներն առայժմ չեն կարող ասել, թե որքան լայն տարածում ունի այս նշանը վարակվածների մոտ: