Ֆրանսիայի չեմպիոն եւ գավաթակիր ՊՍԺ-ի 21-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ոտնաթաթի վնասվածքի հետեւանքով բաց կթողնի 10-15 օր, հաղորդում է Le Parisien-ը։

Քիչ հավանական է, որ Մբապեն կհասցնի մարզավիճակ ձեռք բերել մինչեւ իտալական «Ատալանտայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումը, որը պետք է տեղի ունենա օգոստոսի 12-ը։

Հիշեցնենք, որ Մբապեն վնասվածքը ստացել էր Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակիչում եւ փոխարինվել առաջին խաղակեսում։ ՊՍԺ-ն 1։0 հաշվով հաղթել էր «Սենթ Էթիենին»։