Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 25-ին ստորագրել է հրամանագիր արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սերգեյ Յուրիի Ստեփանյանին Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին՝ պաշտոնավարման առավելագույն տարիքը լրանալու կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։

Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` արդարադատության առաջին դասի խորհրդական Սասուն Վաչագանի Գաբրիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ։