ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արտաքին վտանգի գիտակցումը հանրային համերաշխության փխրուն մթնոլորտ է ստեղծել։

Քաղաքական դաշտի հիմնական դերակատարներն իրենց մասնակցությունն են բերում ազգային շահերի պաշտպանությանը՝ Հայաստանում, Սփյուռքում եւ արտերկրում։

Կորոնավիրուսային համավարակի առողջապահական եւ սոցիալ-տնտեսական ծանրագույն ազդեցությունն անգամ երկրորդ պլան մղվեց։

Իսկ ի՞նչ անում իշխանությունը։

1. Շարունակում է ամբողջ թափով ՍԴ-ի բռնազավթման գործընթացը։

2. Քաղաքական մրցակիցների նկատմամբ քրեական նոր գործեր է հարուցում, հներին էլ՝ նոր թափ հաղորդում։

3. Տեղեկատվական դաշտում նոր ներքին պառակտություններ է հրահրում։

4. Քաղաքացիներին շղթայում է, տուգանում ու ցրում։

5. Հայ ազգային դպրոցին նոր հարվածներ է հասցնում, հրեշավոր կերպով շարունակելով կրթության ապազգայնացման գործընթացը։

Տղերք, մեր հայրենասիրությունը թուլության հետ չշփոթեք։ Մենք եռագույնի տակ ենք համախբվել։ Այս տեմպերով դուք այդ դրոշի տակ տեղ չեք ունենա»։