NEW YORK, NY — DECEMBER 03: Kanye West and Kim Kardashian West attend opening night of “The Cher Show” at Neil Simon Theatre on December 3, 2018 in New York City. (Photo by Taylor Hill/FilmMagic)

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն առաջին անգամ մեկնաբանել է իր ամուսնու՝ Քանյե Ուեսթի արտահայտություններն աբորտի, ամուսնալուծության եւ շատ այլ բաների մասին: Քիմը եւս մեկ անգամ հիշեցրել է ամուսնու բիպոլյար խանգարման մասին եւ հասարակությանը խնդրել ներողամիտ լինել նրա հանդեպ:

«Ձեզնից շատերը գիտեն, որ Քանյեն բիպոլյար խանգարում ունի։ Յուրաքանչյուր ոք, ով ունի այս հիվանդությունը, գիտե, որ դա աներեւակայելի բարդ է եւ ցավոտ: Ես երբեք հրապարակայնորեն չեմ խոսել այն մասին, թե ինչպես է դա ազդել մեզ վրա, քանի որ ես պաշտպանում եմ իմ երեխաների եւ Քանյեի անձնական կյանքի իրավունքը: Բայց այսօր ես զգում եմ, որ դա պետք է մեկնաբանեմ», — գրել է Քիմն իր Instagram-ի Stories բաժնում։

Фото №3 - Ким Кардашьян впервые прокомментировала высказывания Канье Уэста об аборте, разводе и ее маме

Քիմի խոսքով՝ նրանք, ովքեր գոնե ինչ-որ բան գիտեն այդ մասին, «գիտեն, որ ընտանիքն անզոր է, եթե մարդն անչափահաս չէ»: Նա նշել է, որ Քանյեն քննադատության թիրախ է հանդիսանում, քանի որ նա հասարակ մարդ չէ, այլ հրապարակային գործիչ, եւ նրա գործողություններն ու խոսքերը կարող են բուռն էմոցիաներ առաջացնել:

«Նա փայլուն, բայց բարդ մարդ է, որը գտնվում է նկարչի եւ սեւամորթ տղամարդու ճնշման գագաթին, ով վերապրել է իր մոր կորուստը եւ պետք է գործ ունենա ճնշման եւ մեկուսացման հետ, որոնք ընդգծվում են իր բիպոլյար խանգարման հետ: Նրանք, ովքեր մոտ են Քանյեին, գիտեն, որ նրա խոսքերը երբեմն չեն համընկնում նրա գործողությունների հետ», — գրել է Քիմն ու խնդրել բոլորին ըմբռնումով մոտենալ այդ իրավիճակին։

Այն բանից հետո, երբ ռեփերը հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու իր մտադրության մասին, երաժիշտը մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել. սկզբում նա խոստովանել է, որ «քիչ էր մնացել սպաներ իր դստերը»՝ խնդրելով Քիմին աբորտ անել, իսկ այսօր խոստովանել է, որ արդեն երկու տարի է՝ ցանկանում է բաժանվել կնոջից: