Ամերիկացի գիտնականները նոր օվկիանոսի հավանական ձևավորում են կանխատեսել, որը կարող է ի հայտ գալ 5-10 մլն տարվա ընթացքում:

Ինչպես ներկայացնում է NBC News-ը, օվկիանոսը կարող է ձևավորվել Աֆրիկայի արևելյան հատվածում տեղի ունեցող տեկտոնական ճեղվածքների պատճառով:

Խոսքը Աֆար տարածաշրջանի մասին է, որը գտնվում է Նուբիական, Սոմալիական և Արաբական անապատների սահմանին: «Այս ամայի տարածքը գտնվում է երեք տեկտոնական հողատարածքների հատման կետում, որոնք դանդաղորեն հեռանում են միմյանցից: Այդ տեկտոնական գործընթացի արդյունքում Աֆրիկան կբաժանվի երկու մասի և նոր օվկիանոսային ավազան կստեղծվի»,- նկատում է Կալիֆոռնիայի համալսարանի (Սանտա Բարբարա) պատվավոր պրոֆեսոր, աշխարհագրագետ Քեն Մաքդոնալդը:

Նրա խոսքով՝ այս տեսության առավել ակնհայտ ապացույցը ներկա պահին 56 կմ երկարությամբ ձևավորված ճեղքվածքն է եթովպիական անապատում: Շարժման պատճառը կարող է լինել մագմայից ստացվող ճնշումը: Ներկայում գիտնականները հողակտորների շարժին հետևում են GPS համակարգի միջոցով: