Ընդհանուր առմամբ Ադրբեջանի օդային ակտիվությունը նվազել է առաջին օրերի համեմատությամբ, բայց ես վստահ եմ, որ բուն այս գործղությունները պլանավորելիս եւ իրականացնելիս, բնականաբար նորից կկիրառվեն այդ միջոցները: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում ստեղծված լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

«Հայաստանի ԶՈՒ-երը դիտարկում են, տեսնում են օդային, ցամաքային տիրույթն ու պատրաստ են ջախջախել հակառակորդի օդային ու ցամաքային զորքերն ու զորախմբերը, եւ մենք այսօր առավոտյան փաստեցինք այդ ջախջախումը»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք հակառակորդը դիեր թողե՞լ է չեզոք գոտում, Հովհաննիսյանը նշեց՝ այո, շատ հավանական է, որ թողել են: