Առավոտյան ստեղծվել է վնասված շինությունների գնահատման հանձնաժողով: Այս մասին, այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ հավելելով, որ գիշերվա ռմբակոծության հետեւանքով սահմանամերձ գյուղերում վնասվել է 10 տուն, ենթակառուցվածքներ, նաեւ Այգեպարի մանկապարտեզն է թիրախում եղել:

«Վաղվանից խպետք է սկսենք զբաղվել այդ տների, բնակարանների վերականգման աշխատանքներով: Այն տները, որոնց վերականգնումը նպատակահարմար չի լինի, կկառուցվեն նորերը: Ես ուզում եմ, որ բնակիչները վստահ լինեն, որ մենք ամենասեղմ ժամկետներում լուծելու ենք իրենց բնակարանների վերականգնման հարցերը:

Համայնքներում խուճապ չկա, մենք խնդրել ենք մարդկանց, որ առավելագույնս պատսպարված լինեն: Մեր բանակի պրոֆեսիոնալ վարքի շնորհիվ մենք ավելի հանգիստ ենք զգում մեզ մեր գյուղերում ու քաղաքներում»,-ասաց նա: