Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի Յաշմայի (052) հատուկ նշանակության բրիգադը 2016-ի ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ ստացած մեծաքանակ կորուստների արդյունքում անմարտունակ էր դարձել։

Վերջին տարիներին ոչ մի լուրջ մարտական գործողության չէր մասնակցել՝ վերականգնման/համալրման/ուսուցման փուլում էր։

Պատմությունը կրկնվեց ապրիլյանից 4 տարի անց. Յաշմայի բրիգադը կրկին մեծաթիվ կորուստներ կրելով վերածվում է անմարտունակ ստորաբաժանման»։