Ամերիկյան Google ընկերությանը մեղադրել են օգտատերերին լրտեսելու համար։ Համապատասխան մեղադրանքով հայցը ներկայացվել է Google-ի մայր ընկերության՝ Alphabet Inc.-ի դեմ, որին մեղադրում են տարբեր հավելվածների օգտատերերի գործողություններին հետևելու համար, հաղորդում է Reuters-ը:

Հայցը Կալիֆոռնիայում ներկայացրել է Boies Schiller Flexner իրավաբանական ընկերությունը, որն այս տարվա հունիսին արդեն 5 մլրդ դոլարի հայց էր ներկայացրել ընկերության դեմ՝ նրան մեղադրելով նույնիսկ ինկոգնիտո ռեժիմի դեպքում Chrome դիտարկիչի օգտատերերի գործողություններին հետևելու համար: Ընկերությունը ներկայացնում է հայցվորների խմբի շահերը։

Նոր հայցում ասվում է, որ նույնիսկ համացանցում և հավելվածներում գործողություններին հետևելու կարգավորումներն անջատելու դեպքում, Google-ը շարունակում է որսալ հավելվածների օգտագործման մասին տվյալները և անձնական տեղեկատվությունը:

Alphabet Inc.-ը դեռևս չի մեկնաբանել մեղադրանքները։