Նյու Յորքում Մանհեթենում հայտնաբերել են միլիոնատիրոջ սղոցված մարմինը շինարարական պարկերի եւ բենզասղոցի կողքին, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Unilad-ը:

Բնակարանը, որտեղ սպանությունը տեղի է ունեցել, պատկանում է 33-ամյա Ֆահիմ Սալեհին՝ միլիոնատեր, որին պատկանում են ուղեւորների ավիափոխադրումների միջազգային ընկերություններ:

Քննիչների կարծիքով՝ մարդասպանը պրոֆեսիոնալ քիլեր է: Տեսահսկման սարքերը ցույց են տվել, որ մահացածի հետ միասին վերելակում է եղել ձեռնոցներով, գլխարկով, ակնոցով եւ դիմակով տղամարդ: Նրա կողքին ճամպրուկ էր դրված: Ոստիկանությունը փորձաքննություն է անցկացնում եւ որոնում հանցագործին: