ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ադրբեջանական ԶԼՄ-երը տեղեկություն են հայտնում, որ վերջերս Ներքին Խնձորեսկի բնակիչ Նարեկ Սարդարյանը, որն անհետացել էր օրեր առաջ, իրենց մոտ է։ Փաստորեն մեր քաղաքացու ընտանիքի վարկածը (նրանց այցելել էինք Սյունիք կատարած այցի ժամանակ) որ վերջինս արոտավայրից անհետացել է թշնամու մոտ պատահաբար հայտնվելու պատճառով հաստատվեց:
Ադրբեջանցիները ինչպես միշտ խեղաթյուրում են իրականությունը և ներկայացնում, որ Նարեկ Սարդարյանը օգտվել է իրավիճակից և փորձ կատարել միտումնավոր անցնել սահմանը Նախիջևանի կողմից»։