Հուլիսի 17-ին «NordStar» ավիաընկերությունը «Դոմոդեդովո» օդանավակայանից կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը։ Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:

«Հայտնում ենք, որ ս/թ․ հուլիսի 17-ին (ժամը՝ 10։00-ին) «NordStar» ավիաընկերությունը «Դոմոդեդովո» օդանավակայանից կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը։

Տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N94 և N85 տոմսարկղերից (հուլիսի 16-ին, սկսած ժամը՝ 13:00-ից)։

Տոմսերի արժեքը՝ 13 հազ․ռուբլի։ Ուղեբեռը՝ 23 կգ, ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ։

Չվերթի հետ կապված բոլոր հարցերով դիմել ավիաընկերությանը»։