Կառուցենք Հայաստանը նորովի․ Կապանում և Սիսիանում իրականացվում են սուբվենցիոն ծրագրեր։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կապանում նորոգվում են բազմաբնակարան շենքերի տանիքները։ Ծրագրի արժեքը կազմում է 212․4 մլն դրամ։ Ասֆալտապատվում են համայնքի փողոցները, կառուցվում են լուսավորության համակարգեր։

Սիսիան համայնքի 5 բնակավայրեր համալրվել են գյուղատնտեսական մեքենասարքավորումներով։

Մանրամասները՝ տեսանյութում։