Ես աջակցում եմ Հայաստանին, քանի որ հայերը պաշտպանում են իրենց տարածքային ամբողջականությունը: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱՄՆ Սենատի անդամ Էդուարդ Մարքին:

Սենատորի խոսքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան պետք է հարգեն հայ-ադրբեջանական սահմանը, Արցախում հայ ժողովրդի ձգտումներն ու անհապաղ կայունացնեն իրավիճակը: