Հայաստանի որոշ հատվածներում հուլիսի 14-ի գիշերային ժամերին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները հյուսիս-արեւմտյան քամու ուժգնացում են կանխատեսում՝ մինչեւ 20-25 մ/վ արագություն: Տեղ-տեղ կարկուտ կտեղա:

Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրվա ընթացքում աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:  Երեւանում գիշերը եւ երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա մինչեւ 15-20 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15 +17, վաղը ցերեկը՝  +30 +32:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +20 +25,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +20 +25,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +14 +17, ցերեկը՝ +28 +30,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +20 +25,

Լոռիում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +23 +28,

Տավուշում գիշերը՝ +14 +19, ցերեկը՝ +28 +31,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +20 +25,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +15 +17, ցերեկը՝ +29 +32,

Արարատում գիշերը՝ +15 +19, ցերեկը՝ +30 +33,

Արմավիրում գիշերը՝ +15 +19, ցերեկը՝ +30 +33,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +20 +25,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +15 +19, ցերեկը՝ +30 +33,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +31 +34,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +23 +28,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +8 +12, ցերեկը՝ +23 +28 (հովիտներում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +30 +34):