Գյումրիի տարեցների տուն-ինտերնատում կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է եւս մեկ շահառու։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Հայկական Կարմիր Խաչի ընկերության լրատվական ու լուսաբանման բաժնի վարիչ Նունե Գրիգորյանը։

Գրիգորյանը նշեց, որ հիվանդությունից մահացածը եղել է 70-ամյա կին, որն ունեցել է ուղեկցող ծանր հիվանդություններ։

Նա ասաց, որ 35 հոգու թեստավորել են, որոնցից 9-ի մոտ դրական է եղել թեստը. «Նրանք տեղում մեկուսացվել են»։

Հիշեցնենք, որ խնամքի կենտրոնում կորոնավիրուս հաստատվել էր 56 շահառուի եւ 12 աշխատակցի մոտ. խնամքի կենտրոնում ընդհանուր մահերը դարձավ 4-ը։