Հուլիսի 10-ին «Armenian Arm» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, պահպանելով պարետատան կողմից սահմանված անվտանգության բոլոր կանոնները, կազմակերպել է աննախադեպ միջոցառում, որը անցկացվել է  միաժամանակ Հայաստանի Հանրապետության երեք քաղաքներում՝ Աբովյանում, Էջմիածնում եւ Երեւանում։ Միջոցառման առաքելությունը հասարակությանը բարձրորակ պաշտպանիչ դիմակների մեծ խմբաքանակի փոխանցումն է։ Միջոցառմանը ներկա են գտնվել Ռազմական Ոստիկանության ծառայակիցները, ՀԿ-ի կազմկոմիտեն եւ հինադիր-նախագահ Վահան Խորխոռունին։

Միջոցառման գլխավոր նպատակներն են ամրապնդել բանակ- հասարակություն կապը, ինչպես նաեւ աջակցել եւ շնորհակալություն հայտնել հասարակությանը ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագրերում պարետատան կողմից սահմանված կանոններին հետեւելու համար։