Ֆրանսիայում դիմակ կրելուց հրաժարվող ավտոբուսի ուղևորները ծեծել են վարորդին՝ դառնալով նրա մահվան պատճառը, հաղորդում է The Guardian-ը՝ վկայակոչելով հանգուցյալի հարազատներին:

Ֆիլիպ Մոնգիյոն «ծայրահեղ դաժան հարձակման» է ենթարկվել, ինչը հանգեցրել է գլխուղեղի վնասվածքների․ քաղաքային դատախազության ներկայացուցչի հաղորդմամբ՝ տղամարդը մահացել է հուլիսի 10-ին։

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 5-ին՝ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Բայոն քաղաքում: Մոնգիյոն ավտոբուս նստել պատրաստվող տղամարդկանց խնդրել է պաշտպանիչ դիմակներ կրել, ինչպես նաև փորձել է ստուգել ևս մի ուղևորի տոմսը, որից հետո ուղևորները ծեծել են վարորդին, այնուհետև փախել դեպքի վայրից և թաքնվել հարձակվողներից մեկի բնակարանում։ Մոնգիյոն անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

Ոստիկանությունը հաղորդել է, որ հանցագործներից երկուսը 22 և 23 տարեկան երիտասարներ են, մյուսների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդում։

Հուլիսի 8-ին Բայոնում տեղի է ունեցել հիշատակի երթ, որը կազմակերպել են զոհվածի հարազատները։ Ակցիային մասնակցել է մոտ 6 հազար մարդ։ Նույն երեկոյան մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում և Ստրասբուրգում, վարորդները հարգել են իրենց գործընկերոջ հիշատակը՝ մեկ րոպեով կանգնեցնելով ավտոբուսները:

Ողբերգությունը հանգեցրել է տարածաշրջանում ավտոբուսային հաղորդակցության ժամանակավոր խափանումների, քանի որ որոշ վարորդներ հրաժարվել են աշխատանքի գնալ: Տրանսպորտային ընկերությունները նշում են, որ ավտոբուսներում ուժեղացվելու են անվտանգության միջոցառումները։

French bus driver dies after being attacked by passengers 'who ...French bus driver dies after passengers assaulted him over face ...Coronavirus: French bus driver dies after being attacked by ...