Մոսկվայում մեկ օրվա ընթացքում  կորոնավիրուսից առողջացել է 1007 հիվանդ, այս մասին հաղորդել է Մոսկվայի փոխքաղաքապետ Անաստասիա  Ռակովան: Առողջացածների ընդհանուր թիվը 163 093 է:

Բժիշկները կորոնավիրուսից առողջացած մարդկանց առաջարկում են դառնալ արյան դոնոր: Արյուն կարող է հանձնել ցանկացած քաղաքացի՝18-55 տարեկան, քրոնիկ հիվանդություններով չտառապող:

Եթե դոնորի անալիզներում չի հայտնաբերվում ՁԻԱՀ, հեպատիտ կամ այլ հիվանդություն, լինում են կորոնավիրուսի բավարար հակամարմիններ՝ նրան թույլատրվում է արյուն հանձնել: Ինչպես նաև առողջացածներրը  կարող են դառնալ սոցիալական կամավորներ, օգնել մյուս հիվանդների բուժման գործընթացում: