Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել մակրոնը նոր փորձեր են ձեռնարկում՝ «վերակենդանացնելու» Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ բանակցությունները, հաղորդում է AP-ը:

Նրանք վիրտուալ բանակցություններ են վարել Կոսովոյի վարչապետ Ավդուլ Հոթիի եւ Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչի հետ՝ առաջարկելով շարունակել 2011-ին սկսված բանակցային ուղին:

ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Ջոզեպ Բորելը կիրակի Բրյուսելում պետք է ընդունի Հոթիին եւ Վուչիչին:

ԵՄ աջակցությամբ բանակցությունները սկսվել են 2011-ի մարտին եւ հանգեցրել մոտ 30 համաձայնագրերի կնքմանը, սակայն դրանց մեծ մասը չի իրականացվել: