ՀՀ դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։

Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հարցին, թե ո՞րն է ազատման պատճառը, Աբրահամյանն ասաց, որ Հարությունյանը կենսաթոշակի անցնելու կապակցությամբ պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել, որը հարգվել է:

Հարությունյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2015 թվականից, մինչ այդ նա զբաղեցնում էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը:

Նա ունի արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: