ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առողջական վիճակում դրական դինամիկա կա, սակայն ախտորոշումը դեռեւս պահպանվում է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։

Փաստաբանը նշեց, որ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի առողջական վիճակում նույնպես դրական դինամիկա կա, նա շուտով երկրորդ անգամ թեստավորումը կանցնի։