Լույս հուլիսի 9-ի գիշերը «Պրոգրես ՄՍ-13» բեռնատար տիեզերանավը, ավարտելով իր բազմամյա առաքելությունը, լքել է Միջազգային տիեզերակայանը, մուտք գործել Երկրի մթնոլորտ և խորտակվել Խաղաղ օվկիանոսում: Այս մասին տեղեկացնում է eadaily.com կայքը:

Այս գործողության բոլոր փուլերն իրականացվել են «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի կազմում ընդգրկված թռիչքային կառավարման կենտրոնի բալիստիկ և նավիգացիոն ծառայության մասնագետների հաշվարկների համաձայն:

Հերթական բեռնաթափումից  հետո տիեզերանավը շարժվել է դեպի Երկիր: Բեռնատարի շարժիչային համակարգը սկսել է արգելակել 00:31-ին (Երևանի ժամանակով 01:31-ին), չորս րոպե անց այն դադարել է աշխատել, իսկ տիեզերանավը շարունակել է իջնել:

«Ռոսկոսմոս»-ից տեղեկացրել են, որ տիեզերանավի չայրվող կառուցվածքային տարրերի անկումը տեղի է ունեցել Խաղաղ օվկիանոսի  չնավարկվող շրջանում ՝ Նոր Զելանդիայի մայրաքաղաք Վելինգթոնից մոտավորապես 1800 կմ հարավ-արևելք ընկած տարածքում: