Նախաքննական մարմինը կարծես որևէ կերպ չի հանդարտվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հարուցված կամ հարուցվելիք քրեական գործերը որևէ կերպ լրացնելու մղումներում:

168.am-ի տեղեկություններով` այսօր քրեական ոստիկանության աշխատակիցները քննչական գործողություններ են իրականացնում գործարարի ընտանիքին առնչվող  «Զեփյուռ» հանգստյան տանը:

Թե հիմա՞ ինչ են փնտրում, այս պահին հայտնի չէ:

Ի դեպ, թերևս, այսօրվա գործողությունները նկատի ուներ Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը, երբ իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր «Կարգին հաղորդումից» մի տեսանյութ ու գրել, որ բոլոր համընկնումները պատահական են: