Շարքային Վահրամ Ավագյանի սպանության գործով մեղադրյալ, ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդի Դավիթ Մովսիսյանին դատարանը թույլատրել է տեսակցել եւ հեռախոսազանգեր ունենալ հարազատների հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մովսիսյանի պաշտպան Գոռ Գեւորգյանը:

«Եվս մեկ ու շատ կարևոր հաղթանակ…

Դատարանն այսօր բավարարեց բողոքս ու արձանագրեց Դավիթ Մովսիսյանի իրավունքների խախտում` պարտավորեցնելով նախաքննական մարմնին վերացնել այն։

Հիշեցնեմ` խոսքը վերաբերում է Դավիթի տեսակցությունների և հեռախոսազանգերի արգելքի որոշմանը»,- գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում եւ ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել էին Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը: