Զինծառայողների պատրաստության աստիճանը ստուգելու և դաշտային պայմաններում անհատական պաշտպանիչ միջոցների կիրառման հմտությունները զարգացնելու նպատակով հուլիսի 7-ին 1-ին զորամիավորման N զորամասում անցկացվել են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության մարզումներ:

Այս մասին այսօր տեղեկացրել է ՀՀ ՊՆ-ն:

Ստուգվել են անձնակազմի գործողությունները զանգվածային խոցման զենքերի կիրառման դեպքում, ազդարարման հաջորդականությունը, անհատական և խմբային պաշտպանական միջոցների կիրառման գիտելիքները։