Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է ՍԴ նախկին անդամների՝ Հայաստանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումը։

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխություններով Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահի պաշտոնը կորցրած Հրայր Թովմասյանը և աշխատանքից ազատված դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։

Իրենց լիազորությունների դադարեցման օրինականությունը վիճարկելուց բացի պահանջում են, որ Ստրասբուրգի դատարանը միջանկյալ միջոց կիրառի Հայաստանի նկատմամբ։ Այսինքն իրենց խախտված իրավունքների վերաբերյալ դիմումը քննելու ընթացքում դադարեցվեն սահմանադրական փոփոխությունները, և իրենք շարունակեն պաշտոնավարել։