«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վերաքննիչ քրեական դատարանն ավարտեց Գագիկ Ծառուկյանի պաշտպանների ու դատախազի բողոքների քննությունը եւ մտավ խորհրդակցական սենյակ։ «Ծառուկյանն ամեն մի կանչով ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին։

Սա վկայում է նրա պատշաճ վարքագծի մասին, իսկ կալանավորում կիրառում են ոչ պատշաճ վարքագծի դեպքում, հետեւաբար, թե՛ թաքնվելու, թե՛ խոչընդոտելու հանգամանքը բացառվում է։ Մի հոդվածով, որը նախատեսում է տուգանք, ցանկանում են քաղաքական գործչին ազատությունից զրկել»,- ասել է Ծառուկյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը։

«Չկա որեւէ մեկը, որ ասի, թե Ծառուկյանը հրահանգել է, որ ընտրակաշառք բաժանվի։ Ի՞նչ է ասել Ծառուկյանը Վազգեն Պողոսյանին՝ ընտրական ծախսերի համար կարող եք դիմել շտաբ։ Բայց ընտրական ծախսերը նորմալ հասկացություն է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում