«Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը կամ ինչպես հաճախ ասում ենք ամուսնության բացակայության մասին տեղեկանքը, որը հիմնականում անհրաժեշտ է Հայաստանի տարածքից դուրս ամուսնություն գրանցելու համար, այսուհետ կարող եք ստանալ նաև էլեկտրոնային տարբերակով։

Արդարադատության նախարարությունը գործարկել է e-services.moj.am հարթակ, որի արդյունքում այլևս հարկավոր չէ այցելել նախարարություն, իսկ արտասահմանում գտնվելու դեպքում՝ հյուպատոսություն, կամ լիազորագիր և հայտարարություն ուղարկել տեղեկանքը ստանալու համար։

Հարթակից օգտվելու մանրամասներին կարող եք ծանոթանալ տեսանյութից, իսկ ես խոստանում եմ, որ արդարադատության նախարարությունը շարունակելու է թվային լուծումների միջոցով մեր հայրենակիցների կյանքը հեշտացնելուն ուղղված աշխատանքները»։