Ջերմուկի քաղաքային զբոսայգին ժամանակակից, հարմարավետ և բարեկարգ տեսք կունենա. 215 մլն. դրամով իրականացվում են Ջերմուկի Քաղաքային զբոսայգու բարեկարգման, հեծանվային ուղու և սանհանգույցի կառուցման աշխատանքները:

12 հեկտար մակերեսում նախատեսված է մուտքերի և անցուղիների սալիկապատում ու ավազապատում, նոր նստարանների ու աղբամանների տեղադրում, հասարակական զուգարանի կառուցում: Աշխատանքներն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝ ՀՀ կառավարության միջոցներով: