ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել.

«Ուզում եմ ձեզ հետ կիսվել բարի լուրով. տեսեք մեր Դավիթի հաջողությունները՝ ոգևորվեք ու ուրախացեք մեզ հետ միասին․ քայլքի վերականգնում՝ գլխուղեղային վնասվածքից հետո: Դավիթը գանգուղեղային վնասվածք է ստացել զինվորական ծառայության ժամանակ:

Ախտորոշվել է տետրապարեզ, ստորին վերջույթների խորը պարապարեզ, քայլքի կոպիտ խանգարում:

Մեկ ամսվա վերականգնողական բուժման արդյունքում հասել ենք հավասարակշռության բարելավման, մկանային տոնուսի կառավարման: Քայլակով քայլքից արդեն անցել ենք չորս կետանի ձեռնափայտով քայլքի: Այժմ աշխատում ենք ֆունկցիոնալ քայլքի վրա»,- գրել է նա: