Ճապոնիայի հարավի Օկինավայի պրեֆեկտուրայի իշխանությունները հայտարարել են մի քանի մարդու մոտ կորոնավիրուսի հայտնաբերման մասին այնտեղ գտնվող՝ ԱՄՆ-ի ծովային հետեւակի զորակազմի Ֆուտեմա ավիաբազայում: Հւլիսի 7-ին այդ մասին հաղորդել Է NHK հեռուստաալիքը: Նշվում Է, որ համապատասխան տվյալները Ճապոնիայի իշխանություններն ստացել են զորակազմի ներկայացուցիչներից: Ախտահարվածների թվի մասին տեղեկատվություն այս պահին չկա:

Հուլիսի 2-ին Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-ի ծովային հետեւակի զորակազմի հրամանատարությունը հայտնել Էր Օկինավայի պրեֆեկտուրայի Քեմփ Մաքթյուրիուս ամերիկյան ռազմակայանում մեկ մարդու վարակման մասին: Օկինավա կղզում Է կենտրոնացված Ճապոնիայում ամերիկյան ռազմական օբյեկտների տարածության 75 տոկոսը: ԱՄՆ-ի ծովային հետեւակի Ֆուտեմա ավիաբազան, որը գտնվում Է Գինովանի խտաբնակ շրջանում, մշտական միջադեպերի աղբյուր Է դարձել:

Տակավին 1996 թվակաինին Տոկիոն եւ Վաշինգտոնը համաձայնության են եկել այնտեղտց վերացնելու օբյեկտը: 1999 թվականին որոշվել Է այն վերատեղաբաշխել Օկինավայի հյուսիսի Հենոկոյի շրջանում: Համավարակի ընթացքում Ճապոնիայում արձնագրվել Է կորոնավիրուով վարակման ավելի քան 20 հազար դեպք: Առնվազն 992 մարդ մահացել Է: Առողջացել Է շուրջ 17,7 հազար վարակված: 37 պացիենտ այժմ ծանր վիճակում Է ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: