Մոսկվայում ձերբակալվել է «Ռոսկոսմոսի» գլխավոր տնօրենի խորհրդական, «Коммерсантъ» և «Ведомости» թերթերի նախկին լրագրող Իվան Սաֆրոնովը, գրում է Интерфакс-ը՝ վկայակոչելով պետական կորպորացիայի մամուլի ծառայությանը:

Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածով: Սաֆրոնովը կասկածվում է ՆԱՏՕ-ի հատուկ ծառայություններից մեկի հետ համագործակցելու մեջ։